top of page

Լուսինե  Բաբայան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, Լոգոպեդների Հայկական Ասոցիացիայի Գիտական խորհրդի անդամ, ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս

Կրթություն

1992-1997թթ․՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի սուրդոմանկավարժության և տարրական կրթության մեթոդիկայի բաժին։

Աշխատանքային գործունեություն

1997-2007թթ․՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի սուրդոմանկավարժության և լոգոպեդիայի ամբիոնի դասախոս։ 2007-ից առ այսօր՝ նույն ամբիոնի դոցենտ։

Աշխատանքային գործունեության այլ ձևեր

2010թ․-ից առ այսօր՝ ՀՀ ԿԳՄՍՆ փորձագիտական խմբի անդամ, հատուկ կրթական ծրագրերի մշակման աշխատանքներ։

Դասավանդման փորձ

Սուրդոմանկավարժության հիմունքներ, Լսողության խանգարումներով երեխաների կրթության և դաստիարակության համակարգը, Վաղ միջամտությունը հատուկ կրթության մեջ:

Գիտական աստիճան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դասախոս:

Գիտական հետաքրքրության ոլորտներ

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հաղորդակցման հմտությունների զարգացում, Վաղ միջամտության արդյունավետության բարձրացումը:

Անդամակցություն

Լոգոպեդների Հայկական Ասոցիացիայի Գիտական Խորհրդի անդամ, Միջազգային սուրդոմանկավարժական ընկերության անդամ:

Հիմնական վերապատրաստումներ

2018-2023թթ․՝ Մասնակցություն միջազգային և հանրապետական գիտաժողովների, վերապատրաստման դասընթացների (Լեհաստան, Ռուսաստան, Հայաստան)։

Տպագրված նյութեր

Ավելի քան 20 գիտական հոդվածների և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ:

Օտար լեզուների իմացություն

Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն:

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՆԱԽՈՍ

Լուսինե Բաբայանը հանդիսանում է գիտաժողովի հիմնական բանախոսներից մեկը՝ ներկայացնելով Հաղորդակցում և Էթիկա թեմայով զեկույց

Նրա գիտական և գործնական գործունեության առանցքում են լսողության խանգարումներ ունեցող երեխաների հաղորդակցման խնդիրները և վաղ միջամտության ռազմավարությունների մշակումը, որոնք էական ազդեցություն են ունենում նրանց կյանքի որակի բարձրացման վրա:

bottom of page