Ամփոփագրերի ներկայացում
Լոգոպեդների հայկական ասոցիացիան սիրով հրավիրում է հետազոտողներին, պրակտիկ մասնագետներին, բժիշկներին, հատուկ մանկավարժներին, ուսանողներին և հարակից ոլորտի մասնագետներին ներկայացնելու իրենց զեկույցների թեզիսները Երևանում 2026 թվականի նոյեմբերի 21-22-ին կայանալիք «Լոգոպեդիա 360. մասնագիտություն, որը փոխում է կյանքի որակը» կոնֆերանսի համար։
Առաջնորդվելով համաժողովի կարգախոսով՝ մենք սիրով սպասում ենք այն զեկույցներին և հետազոտական աշխատանքներին, որոնք անդրադառնում են խոսքի և լեզվի թերապիայի ոլորտի արդի հիմնախնդիրներին, պրակտիկ նորարարություններին, կրթությանը, ոլորտային քաղաքականությանը, ծառայությունների զարգացմանը և միջառարկայական համագործակցությանը՝ Հայաստանում և դրանից դուրս: Այս համաժողովը բացառիկ հարթակ է մասնագիտական փորձի փոխանակման, նորարարական գաղափարների ստեղծման և կայուն գործընկերային կապերի հաստատման համար։

Առաջարկվող թեմատիկ ուղղություններն են
Մանկական տարիքի խոսքի, լեզվի և հաղորդակցման խանգարումներ։ Վաղ միջամտություն
-
Խոսքի և լեզվի զարգացման խանգարումներ
-
Խոսքի հնչյունա-հնչույթային համակարգի խանգարումներ
-
Դպրոցահասակ երեխաների լեզվական կարողությունների զարգացման խանգարումներ
-
Հաղորդակցման և սոցիալական փոխազդեցության խանգարումներ
-
Նեյրոզարգացման խանգարումներ, որոնք ուղեկցվում են խոսքի, լեզվի և հաղորդակցման խանգարումներով
Խոսքի սահունության, ձայնի և շնչառության խնդիրների հայտնաբերում, շտկում և վերականգնում
-
Խոսքի ռիթմի, տեմպի, սահունության խանգարումներ և կակազություն
-
Ձայնի խանգարումներ, մասնագիտական ձայն և ձայնի առողջություն
-
Խոսքի սահունության, ձայնի և շնչառության գնահատման ժամանակակից մեթոդներ
-
Ապացուցողական միջամտություններ և վերականգնողական մոտեցումներ
Թվային տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն
-
Արհեստական բանականության կիրառումը լոգոպեդական պրակտիկայում
-
Թվային տեխնոլոգիաները խոսքի, լեզվի և հաղորդակցման գնահատման և միջամտության գործընթացում
-
Հեռավար լոգոպեդական ծառայություններ և թվային առողջապահություն
-
Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կլինիկական արդյունավետություն և կիրառման էթիկական հարցեր
Չափահասների խոսքի, լեզվի և հաղորդակցման գործառույթների նեյրովերականգնում
-
Աֆազիայի գնահատում և վերականգնողական միջամտություն
-
Խոսքի շարժողական խանգարումներ՝ դիզարթրիա և խոսքային ապրաքսիա
-
Ճանաչողական-հաղորդակցական խանգարումներ և դրանց վերականգնում
-
Նյարդաբանական հիվանդությունների և գլխուղեղի վնասվածքների դեպքում հաղորդակցման վերականգնում
-
Նեյրովերականգնողական միջամտությունների արդյունավետության և ֆունկցիոնալ արդյունքների գնահատում
Դիսֆագիա և սնուցման խանգարումներ
-
Մանկական տարիքում կուլ տալու և սնուցման խանգարումներ
-
Դիսֆագիայի կլինիկական գնահատում և ախտորոշում
-
Կուլ տալու գործառույթի գործիքային գնահատում՝ FEES և VFSS
-
Դիսֆագիայի կառավարում
-
Դիսֆագիայի վերականգնողական միջամտություններ և ֆունկցիոնալ արդյունքների գնահատու
Այլընտրանքային հաղորդակցման միջոցներ և AAC տեխնոլոգիաներ
-
Այլընտրանքային և լրացնող հաղորդակցության համակարգերի ընտրություն և կիրառություն
-
Ցածր և բարձր տեխնոլոգիական հաղորդակցման միջոցներ
-
Աջակցող տեխնոլոգիաներ և հաղորդակցման թվային լուծումներ
-
Անհատականացված հաղորդակցման համակարգերի մշակում և հարմարեցում
Միջառարկայական համագործակցություն
-
Նյարդաբան–լոգոպեդ համագործակցություն նյարդաբանական հիվանդությունների դեպքում
-
ՔԿԱ բժշկի և լոգոպեդի համատեղ աշխատանքի կարևորությունը լսողական ևկամ ձայնի խանգարումների բուժման գործընթացում
-
Վերականգնողական բժշկության թիմում լոգոպեդի դերը
-
Վերականգնողական բժշկության թիմում լոգոպեդի դերը
-
Անձի ինքնուրույնության և մասնակցության խթանում գործում ֆիզիկական թերապիստ, էրգոթերապիստ և լոգոպեդ համագործակցությունը
Ապացուցողական պրակտիկա և հետազոտություն
-
Ապացուցողական պրակտիկան լոգոպեդական ծառայությունների որակի բարելավման համատեքստում
-
Կլինիկական հետազոտությունների մեթոդաբանություն և արդյունքների գնահատում
-
Գնահատման գործիքների վավերականություն, հուսալիություն և կլինիկական կիրառելիություն
-
Թերապևտիկ միջամտությունների արդյունավետության և կլինիկական նշանակալիության գնահատման հնարավորությունները
-
Կլինիկական ուղեցույցերի բացակայությունը և դրա բացասական ազդեցությունը
Մասնագիտական զարգացում և առաջնորդություն
-
Լոգոպեդական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման ժամանակակից մոտեցումներ
-
Մասնագիտական էթիկա, պատասխանատվություն և մասնագիտական ինքնություն
-
Մասնագիտական չափորոշիչներ, որակի ապահովում և ծառայությունների բացակայությունը
-
Լոգոպեդական մասնագիտության զարգացում և առողջապահական քաղաքականություն
-
Մասնագիտական առաջնորդություն, թիմային աշխատանք և մասնագիտական համայնքի զարգացում
Ամփոփագրերի ներկայացմանն առաջադրվող պահանջները
Ներկայացման ձևաչափեր
-
Բանավոր ներկայացում
-
Պաստառի ներկայացում
Ներկայաց ման ուղեցույց
-
Ամփոփագրերը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով, IMRaD կառուցվածքով և պետք է ներառեն՝
-
Հեղինակի տվյալները և հաստատության պատկանելությունը
-
Վերնագիր
-
Ներածություն և բովանդակություն
-
Հետազոտության մեթոդաբանություն
-
Հիմնական արդյունքներ և գիտական եզրահանգումներ
-
Հետազոտության արդյունքների նշանակությունը պրակտիկ աշխատանքի, գիտական հետազոտության, կրթության և առողջապահական քաղաքականությունների համար
Ամփոփագիրը պետք է ունենա
-
4-6 բանալի բառեր
-
Բառերի սահմանափակում՝ 300-350 բառ՝ բացառությամբ վերնագրի և բանալի բառերի։
-
Հղումները կարող են լինել ոչ ավել քան 100 բառ
Յուրաքանչյուր առաջին հեղինակ կարող է ներկայացնել մեկ թեզիս
Հիմնական ամսաթվերը
Ներկայացման վերջնաժամկետ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5
Ընդունման մասին ծանուցում՝ 2026 թվականի հոկտեմբերի 30
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել armspeechther.scientific@gmail.com էլ փոստի հասցեին