top of page

Արմենուհի Ավագյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու (PhD), լոգոպեդիայի դոցենտ, ավելի քան 25 տարվա փորձ ունեցող լոգոպեդ, մանկավարժ, հետազոտող և սոցիալական ձեռնարկատեր։

WhatsApp Image 2026-09-03 at 23.23.28.jpeg

Մասնագիտական գործունեություն

Դոկտոր Արմենուհի Ավագյանը միջազգայնորեն ճանաչված լոգոպեդ, մանկավարժ, հետազոտող և սոցիալական ձեռնարկատեր է, որն ունի մասնագիտական գործունեության ավելի քան 25 տարվա փորձ: Նրա գործունեությունը համադրում է ակադեմիական առաջնորդությունը, ապացուցողական պրակտիկայի վրա հիմնված կլինիկական մոտեցումները և ներառական կրթության ոլորտի նորարարությունները։

Դոկտոր Ավագյանը Հայաստանում «ԱՐՄԱՎ» շարունակական կրթության կենտրոնի և Կալիֆոռնիայում գործող «Արմավ Էնթերփրայզ» (Armav Enterprise) ընկերության հիմնադիրն ու տնօրենն է, որտեղ մատուցվում են  երեխաների և ընտանիքների համար նախատեսված բազմամասնագիտական ու բազմալեզու ծառայություններ: Նրա աշխատանքը ուղղված  է հաղորդակցական զարգացման, աուտիզմի, հաղորդակցման այլընտրանքային և լրացուցիչ միջոցների (AAC), վաղ միջամտության, ներառական կրթության և ընտանիքակենտրոն պրակտիկայի վրա:

Կոնֆերանսի թեման
Այլընտրանքային և լրացուցիչ հաղորդակցության միջոցներ/ AAC 

«Pyramid Educational Consultants» ընկերությունում որպես միջազգային խորհրդատու հանդես գալով՝ դոկտոր Ավագյանը մասնագիտական վերապատրաստումներ է անցկացնում Պատկերների փոխանակման միջոցով հաղորդակցման համակարգի (PECS) և հաղորդակցման կենսական հմտությունների զարգացման ուղղությամբ: Նրա ծրագրերին մասնակցել են բազմաթիվ մանկավարժներ, լոգոպեդներ ու ծնողներ, իսկ գործունեությունն իր հերթին խթանել է մասնագիտական միջազգային երկխոսությունը՝ գիտաժողովների, հետազոտությունների և միջմշակութային համագործակցության շրջանակում:

Հարկ է նշել նաև, որ նա եղել է ԱՄՆ Ապալաչյան պետական համալսարանի Ֆուլբրայթի այցելու գիտաշխատող:

bottom of page