top of page
Portrait of a confident professional woman standing outdoors near the sea, wearing glasses, a navy blazer, and white outfit

Լոգոպեդ, Մալթայի Պարլամենտի պատգամավոր

Նորմա Կամիլլերի

Նորմա Կամիլլերին հաղորդակցման և խոսքի թերապիայի ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մասնագետ է, ով իր գործունեությամբ նպաստում է լոգոպեդիայի զարգացմանը ինչպես գիտական, այնպես էլ օրենսդրական մակարդակներում:

Մասնագիտական գործունեություն

Նորման ունի մասնագիտական հարուստ փորձ աշխատանքային ամենատարբեր միջավայրերում և այցելուների բազմազան խմբերի հետ, իսկ իր ոլորտին վերաբերող բովանդակալից ելույթներով ու մասնագիտական տեսակետներով բազմիցս ներկայացել է միջազգային հարթակներում:

Ղեկավարելով 17 բազմամասնագիտական կազմակերպություններ միավորող տեղական ֆեդերացիան՝ նա արդյունավետորեն իրականացրել է բազմաթիվ տեղական նախագծեր և ձևավորել Եվրոպական միության ֆինանսավորմամբ արժեքավոր գործընկերություններ: Մասնագիտական ձեռքբերումներին զուգահեռ՝ Նորման ակտիվ ղեկավար գործունեություն է ծավալել հասարակական ոլորտում. նախկինում գլխավորել է Լոգոպեդիայի եվրոպական ասոցիացիան (ESLA), իսկ այժմ հանդիսանում է Մալթայի առողջապահության ոլորտի ավագ լոգոպեդ,  ձայնի մասնագետ և Մալթայի լոգոպեդների ասոցիացիայի (ASLP) նախագահ: Ավելի վաղ զբաղեցրել է նաև ESLA-ի գանձապահի պաշտոնը:

Նորման ամուր հավատում է նվիրվածության, համագործակցության և մարդկանց զորակցելու ուժին՝ առանցքային համարելով հաղորդակցության դերը խնդիրների լուծման գործում: Նա հետևողականորեն պաշտպանում է խոցելի խմբերի իրավունքները՝ հոգեկան առողջությունը դիտարկելով որպես առողջ հասարակության և զարգացող տնտեսության հիմնասյուն: Տեղական հանձնաժողովում նա ներկայացնում է առողջապահության, տարեցների և թոշակառուների ոլորտը՝ հանդես գալով որակյալ ու մատչելի առողջապահության, տարեցների արժանապատիվ պայմանների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների զարգացման օգտին:

Կյանքի ընթացքում շարունակական ուսումնառության ջատագով լինելով՝ Նորման մարմնավորում է նոր հնարավորությունների, աջակցության, գիտելիքի և անհատական աճի արժեքները:

«Լոգոպեդիան 360°–ը մարդու կյանքի որակը բարելավելու մեր առաքելությունն է, որը միավորում է գիտությունն ու հոգատարությունը»։

Նորմա Կամիլերիի գործունեությունը և միջազգային փորձը ոգեշնչման աղբյուր են բոլոր այն մասնագետների համար, ովքեր ձգտում են լոգոպեդիան դարձնել ավելի հասանելի և արդյունավետ։ Միացե՛ք մեր գիտաժողովին՝ բացահայտելու նոր հորիզոններ և կիսելու մասնագիտական հաջողությունները։

bottom of page