top of page

Ամփոփագրերի ներկայացում

Լոգոպեդների հայկական ասոցիացիան սիրով հրավիրում է հետազոտողներին, պրակտիկ մասնագետներին, բժիշկներին, հատուկ մանկավարժներին, ուսանողներին և հարակից ոլորտի մասնագետներին ներկայացնելու իրենց զեկույցների թեզիսները Երևանում 2026 թվականի նոյեմբերի 21-22-ին կայանալիք «Լոգոպեդիա 360. մասնագիտություն, որը փոխում է կյանքի որակը» կոնֆերանսի համար։

Առաջնորդվելով համաժողովի կարգախոսով՝  մենք սիրով սպասում ենք այն զեկույցներին և հետազոտական աշխատանքներին, որոնք անդրադառնում են խոսքի և լեզվի թերապիայի ոլորտի արդի հիմնախնդիրներին, պրակտիկ նորարարություններին, կրթությանը, ոլորտային քաղաքականությանը, ծառայությունների զարգացմանը և միջառարկայական համագործակցությանը՝ Հայաստանում և դրանից դուրս: Այս համաժողովը բացառիկ հարթակ է մասնագիտական փորձի փոխանակման, նորարարական գաղափարների  ստեղծման և կայուն գործընկերային կապերի հաստատման համար։ 

Gemini_Generated_Image_jwf77djwf77djwf7.png

Առաջարկվող թեմատիկ ուղղություններն են

Մանկական տարիքի խոսքի, լեզվի և հաղորդակցման խանգարումներ։ Վաղ միջամտություն

  • Խոսքի և լեզվի զարգացման խանգարումներ

  • Խոսքի հնչյունա-հնչույթային համակարգի խանգարումներ

  • Դպրոցահասակ երեխաների լեզվական կարողությունների զարգացման խանգարումներ

  • Հաղորդակցման և սոցիալական փոխազդեցության խանգարումներ

  • Նեյրոզարգացման խանգարումներ, որոնք  ուղեկցվում են խոսքի, լեզվի և հաղորդակցման խանգարումներով

Խոսքի սահունության, ձայնի և շնչառության խնդիրների հայտնաբերում, շտկում և վերականգնում

  • Խոսքի ռիթմի, տեմպի,  սահունության խանգարումներ և կակազություն

  • Ձայնի խանգարումներ, մասնագիտական ձայն և ձայնի  առողջություն

  • Խոսքի սահունության, ձայնի և շնչառության գնահատման ժամանակակից մեթոդներ

  • Ապացուցողական միջամտություններ և վերականգնողական մոտեցումներ

Թվային տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն

  • Արհեստական բանականության կիրառումը լոգոպեդական պրակտիկայում

  • Թվային տեխնոլոգիաները խոսքի, լեզվի և հաղորդակցման գնահատման և միջամտության գործընթացում

  • Հեռավար լոգոպեդական ծառայություններ և թվային առողջապահություն

  • Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կլինիկական արդյունավետություն և կիրառման էթիկական հարցեր

Չափահասների խոսքի, լեզվի և հաղորդակցման գործառույթների  նեյրովերականգնում

  • Աֆազիայի գնահատում և վերականգնողական միջամտություն

  • Խոսքի շարժողական խանգարումներ՝ դիզարթրիա և խոսքային ապրաքսիա

  • Ճանաչողական-հաղորդակցական խանգարումներ և դրանց վերականգնում

  • Նյարդաբանական հիվանդությունների և գլխուղեղի վնասվածքների դեպքում հաղորդակցման վերականգնում

  • Նեյրովերականգնողական միջամտությունների արդյունավետության և ֆունկցիոնալ արդյունքների գնահատում

Դիսֆագիա և սնուցման խանգարումներ

  • Մանկական տարիքում կուլ տալու և սնուցման խանգարումներ

  • Դիսֆագիայի կլինիկական գնահատում և ախտորոշում

  • Կուլ տալու գործառույթի գործիքային գնահատում՝ FEES և VFSS

  • Դիսֆագիայի կառավարում

  • Դիսֆագիայի վերականգնողական միջամտություններ և ֆունկցիոնալ արդյունքների գնահատու

Այլընտրանքային հաղորդակցման միջոցներ և AAC տեխնոլոգիաներ

  • Այլընտրանքային և լրացնող հաղորդակցության համակարգերի ընտրություն և կիրառություն

  • Ցածր և բարձր տեխնոլոգիական հաղորդակցման միջոցներ

  • Աջակցող տեխնոլոգիաներ և հաղորդակցման թվային լուծումներ

  • Անհատականացված հաղորդակցման համակարգերի մշակում և հարմարեցում

Միջառարկայական համագործակցություն

  • Նյարդաբան–լոգոպեդ համագործակցություն նյարդաբանական հիվանդությունների դեպքում

  • ՔԿԱ բժշկի և լոգոպեդի համատեղ աշխատանքի կարևորությունը  լսողական ևկամ ձայնի խանգարումների բուժման գործընթացում

  • Վերականգնողական բժշկության թիմում լոգոպեդի դերը

  • Վերականգնողական բժշկության թիմում լոգոպեդի դերը

  • Անձի ինքնուրույնության և մասնակցության խթանում  գործում ֆիզիկական թերապիստ, էրգոթերապիստ և լոգոպեդ համագործակցությունը

Ապացուցողական պրակտիկա և հետազոտություն

  • Ապացուցողական պրակտիկան լոգոպեդական ծառայությունների որակի բարելավման համատեքստում

  • Կլինիկական հետազոտությունների մեթոդաբանություն և արդյունքների գնահատում

  • Գնահատման գործիքների վավերականություն, հուսալիություն և կլինիկական կիրառելիություն

  • Թերապևտիկ միջամտությունների արդյունավետության և կլինիկական նշանակալիության գնահատման հնարավորությունները

  • Կլինիկական ուղեցույցերի բացակայությունը և  դրա բացասական ազդեցությունը 

Մասնագիտական զարգացում և առաջնորդություն

  • Լոգոպեդական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման ժամանակակից մոտեցումներ

  • Մասնագիտական էթիկա, պատասխանատվություն և մասնագիտական ինքնություն

  • Մասնագիտական չափորոշիչներ, որակի ապահովում և ծառայությունների բացակայությունը

  • Լոգոպեդական մասնագիտության զարգացում և առողջապահական քաղաքականություն

  • Մասնագիտական առաջնորդություն, թիմային աշխատանք և մասնագիտական համայնքի զարգացում

Ամփոփագրերի ներկայացմանն առաջադրվող պահանջները

Ներկայացման ձևաչափեր

  • Բանավոր ներկայացում

  • Պաստառի ներկայացում

Ներկայացման ուղեցույց

  • Ամփոփագրերը  պետք է ներկայացվեն հայերեն լեզվով, IMRaD  կառուցվածքով  և պետք է ներառեն՝

  • Հեղինակի տվյալները և հաստատության պատկանելությունը

  • Վերնագիր

  • Ներածություն և բովանդակություն

  • Հետազոտության մեթոդաբանություն

  • Հիմնական արդյունքներ և գիտական եզրահանգումներ

  • Հետազոտության արդյունքների նշանակությունը  պրակտիկ աշխատանքի, գիտական հետազոտության, կրթության և առողջապահական քաղաքականությունների  համար

   Ամփոփագիրը պետք է ունենա

  • 4-6 բանալի բառեր

  • Բառերի սահմանափակում՝ 300-350 բառ՝ բացառությամբ վերնագրի և բանալի բառերի։

  • Հղումները կարող են լինել ոչ ավել քան 100 բառ   

   Յուրաքանչյուր առաջին հեղինակ կարող է ներկայացնել մեկ  թեզիս

Հիմնական ամսաթվերը

Ներկայացման վերջնաժամկետ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5​

Ընդունման մասին ծանուցում՝    2026 թվականի հոկտեմբերի 30

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք  գրել  armspeechther.scientific@gmail.com   էլ փոստի հասցեին

bottom of page